Մեր անվտանգության ծառայողները
Բազմակողմանիորեն պատրաստված, տեխնիկապես զինված համազգեստով Ձեր անվտանգության
պահանջների համար:
Ցանկացած գործարար և հասարակություն պետք է մտածի պրոֆեսիոնալ
 անվտանգության մասին:
Եթե Դուք Ձեր բիզնեսի սեփականատերն եք, ապա անկասկած գիտակցում եք, որ բացառված չեն
հանցագործների կողմից Ձեզ հասցված նյութական (դրամական) վնասները: Եթե Դուք մտածում եք
Ձեր հարազատների, երեխաների և ունեցվածքի ապահովության մասին, ապա ձեր սիրելիների
անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Ձեզ համար: Եթե Դուք մտածում եք Ձեր
գործի և հասարակությանը անհրաժեշտ լրացուցիչ անվտանգության մասին, ապա 'ԳԱՐԴՄՈԲԻԼ'
անվտանգության ծառայությունը պատրաստ է աջակցել Ձեզ` կատարելով իր ստանձնած բոլոր
պարտավորությունները: Մեր անվտանգության ծառայողները լավ պատրաստված են ուսուցանված և ի
վիճակի են իրագործել անվտանգության ամենատարբեր
ծառայություն  ներ:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ' անվտանգության ծառայությունը աշխատանք է տրամադրում շատ ու շատ մարդկանց
Հայաստանի Հանրապետության տարածքում: Մեր անվտանգության ծառայողները լավ տեղեկացված
բոլոր իրավական պահանջներին և լավ են գիտակցում, որ Ձեր և Ձեր գործի անվտանգությունը
ամենաառաջնահերթն է:
Այդ ամենը գիտակցելով` նրանք կիրականացնեն անվտանգության
պահնորդային հետևյալ ծառայությունները`
անցագրային վերահսկում.
ազդանշանային արձագանքում
ավտոմոբիլային պարեկություն.
պահակակետերի հսկողություն:
արտակարգ իրավիճակների արձագանքում
Մեր անվտանգության ծառայողները մնացած մյուս մասնավոր անվտանգության
կազմակերպություններից տարբերվում են իրենց բարձր պատրաստակամությամբ և գործունեությամբ:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ' անվտանգության պահնորդային ծառայություն

'ԳԱՐԴՄՈԲԻԼ' պահնորդային ծառայությունը կապահովի Ձեր անվտանգությունն ու հանգիստ աշխատանքը:
Եթե Դուք ունեք Ձեր սեփական բիզնեսը, մենք կերաշխավորենք Ձեր օֆիսային կառույցների պահպանությունը:
Եթե Դուք ղեկավարում եք հիմնարկություններ կամ կազմակերպություններ, մեր անվտանգության պահնորդները
պատրաստ են այդ հիմնարկության կարգ ու կանոնի վրա հսկողություն սահմանել:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ' անվտանգության ծառայողները անցնում են մասնագիտական պարտադիր դասընթացներ և պատրաստ են
ապահովելու անվտանգության այն պահանջները, որոնց կարիքը դուք ունեք:
Ինչու ընտրել մասնավոր անվտանգության ծառայություն
Ձեր շենքերն ու կառույցները ապահով պաշտպանելու համար օգտվեք 'ԳԱՐԴՄՈԲԻԼ' անվտանգության ծառայությունից:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ' մասնավոր անվտանգության ծառայությունը ամենաառաջնակարգն է տարածաշրջանում և օգտվելով այդ ծառայությունից
նշանակում է ընդմիշտ ազատվել այն բոլոր խնդիրներից, որոնք կապված են վանդալիզմի և կողոպուտների հետ:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ' անվտանգության ծառայությունը գործով կապացուցի իր պատրաստականությունն ու ուժը` վստահաբար արգելելով անցանկալի մարդկանց
մուտքը հսկվող տարածքներ:
Հանցագործները կհամոզվեն, որ ձեր բիզնեսը, կառույցներն ու հասարակությունը հուսալի պաշտպանված են պրոֆեսիոնալ
մասնավոր անվտանգության կազմակերպության կողմից, և որ այն գերազանց գիտի իր պարտականությունները և դրանք իրականացնելու ձևերն ու միջոցները:
Գործակցելով 'ԳԱՐԴՄՈԲԻԼե մասնավոր անվտանգության հետ` դուք կարող եք համոզված լինել, որ Ձեր ունեցվածքը մշտական հսկողության տակ է և
'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ի ուժը ամենավստահելի ապահովության երաշխիքն է:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ' անվտանգության ծառայությունը մասնագիտորեն լիովին պատրաստված է` կանխելու յուրաքանչյուր անցանկալի դեպք և կորուստ:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ' անվտանգության ծառայությունը իր պարեկային ծառայության հետ միասին, էլ ավելի կուժեղացնի օբյեկտների հսկողությունը, որպեսզի
համոզված լինի, որ ոչ մի տեսակի կողոպուտ չի սպառնում հսկվող տարածքներին:
Պարեկային ծառայությունը մեզ համար ապահովում է կայուն անվտանգություն և գոհ պատվիրատուներ:
Օֆիսային անվտանգություն 'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ի կողմից
Օֆիս կառավարելը շատ կարևոր պարտականությունների և խնդիրների հետ է կապված,
որոնց թվում է նաև ամենակարևորներից մեկը` անվտանգությունը ճիշտ կազմակերպելը:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ի անվտանգության ծառայությունները մեծապես կնվազացնեն, կամ լիովին կկանխեն օտար
ներխուժումներն ու կորուստները, ինչպես նաև կապահովեն աշխատողների և գույքի անվտանգությունը:
VIP-թիկնապահական ծառայություն 'ԳԱՐԴՄՈԲԻԼ'- ից
'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ը կարող է անձնական անվտանգություն ապահովել կարևոր մարդկանց և Հայաստան այցելող այն մարդկանց համար,
ովքեր կցանկանան օգտվել մեր անվտանգության ծառայությունից:
Մեր թիկնապահները Ձեր տրամադրության տակ կլինեն 24 ժամ` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ:
Հատուկ իրադարձությունների համար
Ապահովություն և պաշտպանություն
Անվտանգությունը հասարակության և բիզնեսի բաղկացուցիչ մասն է:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ի անվտանգության ծառայությունը իրադարձությունների, կոնֆերանսների, համագումարների, մասնավոր խնջույքների,
բարեգործական միջոցառումների, բիզնեսային ծրագրերի, պաշտոնական և տոնական իրադարձությունների անվտանգությունն ապահովելու
համար գերազանց բնութագիր ունի:
Մենք համակարգված և կատարելագործված անվտանգության գործունեություն կարող ենք իրականացնել դահլիճներում, ստուդիաներում,
մեծ համերգային դահլիճներում, տոնական սպորտային իրադարձությունների ժամանակ, հյուրանոցներում և խաղասրահներում:
Մեր` հնարավորինս անվտանգ տարածք ստեղծելու հանձնառույթը, մեծ հեղինակություն է ձեռք բերել հաճախորդների շրջանում և նրանց հետ
հաստատել է գերազանց և տևական կապեր:
Մեր հաճախորդները գիտեն, որ կարող են հույս դնել մեզ վրա` վստահելով մեր ծառայությանը և գործնական պատրաստակամությանը:
Պահեստների և խանութների պահպանություն
Ձեր պահեստների ու խանութների պաշտպանությունը հանցավոր ներխուժումներից:
Պահեստները սովորաբար կառուցված են այնպես, որ հեշտ ելումուտ ունենան բեռնափոխադրումների համար:
Դրանով մեծանում է նաև գողությունների վտանգը:
Մեր անվտանգության ծառայողները կպաշտպանեն Ձեր ունեցվածքը և գույքը տարբեր ոտնձգություններից:
Երբ որոշել եք պաշտպանել Ձեր փաստաթղթերը, անշարժ գույքը, նկատի ունեցեք մեր անվտանգության ծառայությունը:
Ձեր շենքերի, ունեցվածքի և տեխնիկայի արժեքը շատ մեծ է անապահով մնալու համար:
Հյուրանոցային անվտանգության ծառայություն
Հյուրանոցների, աշխատակիցների և հյուրերի անվտանգության ապահովում
Հյուրանոցի անվտանգությունը և նրա ապահովությունը մշտապես մտահոգում է սեփականատերերին և աշխատակիցներին:
Հանցագործության հնարավորություն կա ամեն տեղ, և առաջին իսկ հնարավորության դեպքում, հանցագործներն այն կօգտագործեն:
Հափշտակության ենթակա է ամեն ինչ, լինեն դրանք հյուրի սեփական իրերը, թե հյուրանոցին պատկանող գույքը:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ' անվտանգության ծառայությունը ունի հատուկ ծառայողներ, ովքեր լիովին պատրաստ են և ունեն փորձ այդպիսի դեպքերը կանխելու համար:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ը միշտ պատրաստ է հյուրանոցային կառույցների անվտանգության խնդիրները հուսալիորեն լուծել:
Հյուրանոցային անվտանգությունը իր յուրահատկություններն ունի:
Ծառայողները պետք է լինեն զգոն, ուշադիր, հյուրընկալ և լավ իմանան տվյալ հյուրանոցի ներքին կանոնադրությունը:
Մեր օրերում չեք կարող վստահ լինել, որ ամեն ինչ Ձեր պլանավորվածի պես կընթանա:
ՈՒստի անվտանգության ծառայող ունենալը ճիշտ ռազմավարություն է:
|
Յուրահատուկ անվտանգություն փորձագետների կողմից
Անհատական պաշտպանություն 'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ի կողմից
Սնհատական անվտանգությունը մեր կյանքի ամենակարևոր անհրաժեշտություններից է:
Շատ մարդիկ համոզված են, որ իրենց ոչ մի վտանգ չի սպառնում:
Մյուսները իրենց գործի և այլ հանգամանքների բերումով գիտակցում են իրենց անձի անվտանգության կարևորությունը:
Էական չէ, թե վտանգը որքանով է մեծ:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ը պատրաստ է պաշտպանել յուրաքանչյուրին: Անվտանգությունը միշտ պետք է աչքի առաջ ունենալ`
լինեք Դուք մեծ ձեռնարկատեր, թե արժեքավոր իրեր տեղափոխող:
ՈՒսումնական Ծրագրեր
Անվտանգության ծառայողի ատեստավորում
կատարելագործել անվտանգության շրջանակները
նվազեցնել կորուստներն ու դրանց ռիսկը
ապահովել բարձրորակ ծառայություն պատվիրատուներին
լավ հասկանալ 'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ի, 'Իրականացնել Ձեր անվտանգության պահանջները', նշանաբանը
մեծացնել բիզնեսը` գիտակցելով անվտանգության կարևորությունը
Ձեռք բերել կայուն դրական համարում` լավ անվան և բնավորության շնորհիվ
Հասնել աշխատանքային առաջընթացի անվտանգուրթյան կարգապահության շնորհիվ
Հակահրդեհային անվտանգություն
Ռումբի սպառնալիքի կառավարում
Առաջին բուժօգնություն
Դեպքի հետախուզում
Էվակուացիոն պլան
Անվտանգության անհատական պատասխանատվություն
Հատուկ իրադարձություններ
Կողոպուտների կանխման հետ կապված գործողություններ
Ֆիզիկական վնասվածքի որոշում
Անվտանգության վերահսկում
Անվտանգության կանոնների ծանուցում
Հյուրընկալություն
Անվտանգությունը բոլորի պատասխանատվությունն է
Գրավոր զեկույցներ
Կորած և գտնված իրեր
Բանալիների վերահսկում
Արտակարգ իրավիճակների արձագանքում
|
|
'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-Ի պարեկային մեքենաները
Արագ և ապահով
Բնակելի հաստատությունները ունեն պահնպանության առանձնահատուկ խնդիրներ:
Որոշ հաստատություններ ի համար պահանջվում է 24 ժամյա մշտական անվտանգության ապահովում,
մինչդեռ մյուս հաստատությունները պահանջում են պահպանել ավելի մեծ տարածք` այցելելով տարբեր տեղեր պատահական ժամերի:
Անվտանգության այս երկու մեթոդներն էլ հրաշալի են գործում` հանցագործությունների և գողությունների կանխման մեջ:
'ԳԱՐԴՄՈԲԻԼ' անվտանգության ծառայությունը հատուկ տեղ է գրավում այդ ասպարեզում` մատուցելով միևնույն ժամանակ երկու տիպի ծառայություններ:
Պետք է նշել նաև, որ մեր շրջիկ մեքենաների շնորհիվ անվտանգության աշխատակիցները կարողանում են ապահովել երաշխավորված և անհապաղ ծառայություններ:
Մեր շրջիկ ավտոմեքենաներն օգտագործվում են ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում` մատուցելով արագ և ապահով անվտանգություն:
GUARDMOBIL DOGS
Կառուցվածքային միավորում
Եթե հարցը վերաբերում է ամբողջ համակարգի անվտանգությանը, շատ բաներ պետք է հաշվի առնել:
Առաջնակարգ պրոֆեսիոնալ անվտանգության գործակալին դիմելու առավելությունն այն է, որ նա
կարգավորում է Ձեր մտահոգությունները մի կառուցվածքային համակարգում` ելնելով Ձեր բիզնեսի յուրահատկություններից:
Եթե Դուք ապահովության կարիք ունեք մի քանի բնագավառներում` պաշտպանություն հրդեհից, CCTV, VIDEO, տագնապային համակարգ,
ճանապարհորդական ծրագրեր, փոխադրամիջոցների ստուգման համակարգեր և այլն, մենք կարող ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ
պարագաները Ձեր բիզնեսի և Ձեր անվտանգության համար: Այլևս Դուք անհանգստանալու առիթ չեք ունենա տարբեր մատակարարների հետ գործ
ունենալիս կամ Ձեր անձնակազմի պատրաստականության համար, ինչպես նաև զանազան ծրագրեր ուսումնասիրելիս: Խնայեք Ձեր ժամանակը և փողը,
նվազեցրեք Ձեր անհանգստությունը` առաջնակարգ պրոֆեսիոնալ գործակալի հետ աշխատելով:
Այն, ինչը միաժամանակ մի քանի ծրագրերից օգտվելու, տարբեր ծառայությունների դիմելու խնդիր է առաջ բերում, կհամակարգվի 'ԳԱՐԴՄՈԲԻԼ'-ի
առաջնակարգ պրոֆեսիոնալ գործակալի միջոցով:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ
 Հրդեհը ամենամեծ սպառնալիքն է Ձեր բիզնեսի համար: Մեր հակահրդեհային միջոցները հուսալի են, մատչելի և հատուկ
ստեղծված են այդ աղետը կանխելու համար: Մեր բարձրակարգ ծխարգելիչները հավելյալ պաշտպանական միջոց են:
Ջրային վթարից խուսափելու համար օգտագործեք մեր ջրատարային բարձրակարգ միջոցները:
Դրանք ազդանշան են տալիս կենտրոնական կայանին, երբ ջուրը սկսում է հոսել:
Սա թույլ է տալիս փոքրացնել ջրային վթարների հավանականությունը:
ՊռոքսիԳարդ

ՓռոքսիԳարդ համակարգը հնարավորություն է տալիս ստուգել և հաշվարկել անվտանգության ծառայողների տեղաշարժն ու շրջագայության վայրերը`
ֆիքսելով դրանց ժամանակն ու ամսաթիվը, միևնույն ժամանակ այդ ամենը ձայնագրելով համակարգիչում:
CCTV and VIDEO (Տեսախցիկային Հսկողություն)

Այս տեխնոլոգիական դարում մենք կարող ենք օգտագործել որոշ առաջադեմ միջոցներ` Ձեր բիզնեսը պաշտպանելու կորուստներից: Մենք բոլորս ուզում ենք հավատալ, որ մեր աշխատողները վստահելի են: Բայց գործարարների մոտ 30 %-ը սնանկացել են աշխատողների գողությունների պատճառով: ՈՒրեմն պաշտպանեք Ձեր ներդրումները և ունեցվածքը: Եթե այդ նպատակով ուզում եք օգտվել տեսախցիկներից, կարող ենք տրամադրել ամենաբազմազան ծառայությունները: Մեր գործակալները կարող են ծրագրել մի համակարգ, որ բաղկացած 1-100 տեսախցիկներից:
Մեր տեխնիկական փորձագետների հետ և կքննարկվեն ձեր համակարգին հատուկ կարիքները, և կտեղադրվի Ձեզ համար ամենաօպտիմալ համակարգը:
ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՏԱԳՆԱՊ
Համակարգի հիմնական նպատակը շենքը հսկելն է և գիշերային ներխուժումից պաշտպանվելն է`
անվտանգության ծառայողներին ցույց տալով մուտք գործող մարդկանց և այն անձանց, ովքեր դուռը ուժով են բացում կամ կարող են հայտնվել այնպիսի մի տեղում, որտեղից անվտանգության աշխատողը ազդանշանի միջոցով կտեղեկացվի ներխուժման մասին:
|